Կարևոր իրադարձություններ

Կամաչոն կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը

11 Հոկտեմբեր, 2015 20:06
Կամաչոն կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին կարող է փոխարինել Խոսե Անտոնիո Կամաչոն, տեղեկացնում է Sport Mediaset-ը:

Սպասվում է, որ Կամաչոն կարող է գլխավորել Իսպանիայի ընտրանին «Եվրո-2016» մրցաշարի մեկնարկից օրեր առաջ:

Հիշեցնենք, որ 60-ամյա մասնագետն իր կարիերայի ընթացքում հասցրել է գլխավորել «Ռայո Վալյեկանո»-ն, «Էսպանյոլ»-ը, «Սևիլյա»-ն, «Բենֆիկա»-ն, «Ռեալ»-ը, «Օսասունա»-ն և Չինաստանի հավաքականը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին