Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482,5

  • EUR

    544,5
    552,5

  • RUB

    8,02
    8,27

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Պոչամբարների վերամշակմամբ զբաղվող ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

24 Դեկտեմբեր, 2016 09:30
Պոչամբարների վերամշակմամբ զբաղվող ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Ալյոտիգ» ընկերությունը, որը Հայաստանում խնդրահարույց Ողջիի, Փխրուտի և Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ պետք է զբաղվեր, որոշ ժամանակով սնանկ է ճանաչվել։ Սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պարտքերը մարվել են, իսկ ընկերությունը արագ ոտքի է կանգնել։ Տեղեկացնենք, որ դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նշված ընկերության և կառավարության միջև «Մտադրությունների մասին» կնքված հուշագրի համաձայն՝ «Ալյոտիգ»–ը պետք է կատարեր 240 մլն դոլարի չափով ներդրում։ Անցած տարի ՀՀ Ազգային ժողովում բուռն քննարկվեց 3 պոչամբարներում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը։ Ինչի ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության գործունեության արդյունավետությունը։ Փաստորեն պատգամավորները չէին սխալվել։ Արդյունքում՝ այսօր դեռ անհայտ է՝ ընկերությունը, ի վերջո, 240 մլն դոլարի ներդրում կատարե՞ց, թ՞ե ոչ։ Չէ՞ որ ինչ-որ ժամանակով սնանկացել էր»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին