Կարևոր իրադարձություններ

Ես վատ բան չեմ տեսնում որեւէ կուսակցության անդամակցելու մեջ. Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին միանալու մասին. «Ժողովուրդ»

24 Դեկտեմբեր, 2016 07:50
Ես վատ բան չեմ տեսնում որեւէ կուսակցության անդամակցելու մեջ. Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին միանալու մասին. «Ժողովուրդ»

Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց. նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որեւէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչեւ ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին:

Ի պատասխան մեր հարցի՝ Արմեն Ամիրյանը նշեց. «Այս պահի դրությամբ ես դեռ կարիք չեմ զգում: Ժամանակը ցույց կտա, եւ ոչ միայն իմ մտածելու, այլեւ իրավիճակի, իրադրության խնդիրներ գոյություն ունեն: Այնուամենայնիվ, ես վատ բան չեմ տեսնում որեւէ կուսակցության անդամակցելու մեջ»: Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ, թե վերջերս Արցախում կայացած Սերժ Սարգսյանի եւ մտավորականների հետ հանդիպման կազմը Դո՞ւք էիք ընտրել եւ ինչ սկզբունքով: «Ես էի ընտրել եւ կարծում եմ` լավ ընտրություն էր,- պատասխանեց նախարարը` հավելելով,- հաջորդ հանդիպմանը կարող են լրիվ այլ մարդիկ հրավիրվել, որովհետեւ ես ուզում եմ ներգրավել ամբողջ դաշտը»:

 

Լրահոս

Դիտել ավելին