Կարևոր իրադարձություններ

Շմայսն ու Յուվեցի Կարոն` Ամանորի մասին. «Փաստ»

24 Դեկտեմբեր, 2016 07:35
Շմայսն ու Յուվեցի Կարոն` Ամանորի մասին. «Փաստ»

Ամանորի նախաշեմին ՀՀԿ–ի գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: 
Թեմայի շուրջ «Փաստը» զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հետ, ով նախ նշեց, որ ինքն Ամանորի տոներին կլինի տանը, հետո՝ հավելեց. «Նման բան չկա, անհեթեթություն ա»: Անցում կատարելով սեղանի ճոխության թեմային` նկատեց. «Մեր տանը սովորականից ավելի համեստ սեղան է դրվում»:
Իսկ նախկին ԲՀԿ–ական, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանն (Յուվեցի Կարո) էլ նշեց, որ իր առաջ ոչ ոք իրավունք չունի արգելքներ դնել: «Տանն եմ անցկացնելու, բայց էդ ո՞վ իրավունք ունի մեզ արգելի»,– ասաց նա, կարծես թե, մի փոքր խռոված շեշտելով. «Որ պատգամավոր ենք, ուրեմն իրավունք չունե՞նք...»:
Նկատենք, որ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ հարցը լսելուն պես լույսի արագությամբ հեռացավ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարու

 

Լրահոս

Դիտել ավելին