Կարևոր իրադարձություններ

Բաքու գնացող հայ «զբոսաշրջիկներին» պետք չէ լուրջ ընդունել

23 Դեկտեմբեր, 2016 15:51
Հեղինակ՝ Վիկտոր Ենգիբարյան
Բաքու գնացող հայ «զբոսաշրջիկներին» պետք չէ լուրջ ընդունել
Բաքու գնացող հայ «զբոսաշրջիկներին» պետք չէ լուրջ ընդունել: Ալիևյան վարչակազմը նրանց ընդամենը օգտագործում է ներքին սպառման համար, որպեսզի ներսում ցույց տա, թե որքան լավ պետություն է Ադրբեջանը, որ նույնիսկ հայերն են այնտեղ ցանկանում ապրել: Սա նորմալ է, նրանց տնտեսությունը ազատ անկում է ապրում ու բնական է, որ կփորձեն ներքին լսարանին կերակրել տարբեր միֆերով:
Հակառակ սրանց՝ պետք է լուրջ ընդունել այն «զբոսաշրջիկներին», որոնք (դեռ) ապրում են Հայաստանում: Սա է խնդրի վտանգավոր պահը:
 

Հ.Գ. Եթե Հայաստանը որոշի, որ մեզ անհրաժեշտ են զբոսաշրջիկներ Բաքվից, ավելի քան վստահ եմ՝ ամիսների ընթացքում հարյուրավոր անվճար «հյուրեր» կունենան։
 

Լրահոս

Դիտել ավելին