Կարևոր իրադարձություններ

Ձեր հայրը կործանում է երկիրը․ ինքնաթիռում հարձակվել են Թրամփի դստեր վրա

23 Դեկտեմբեր, 2016 10:45
Ձեր հայրը կործանում է երկիրը․ ինքնաթիռում հարձակվել են Թրամփի դստեր վրա

JetBlue ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներից մեկը հարձակվել է Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի վրա և վիրավորել նրան։  TMZ պարբերականի փոխանցմամբ` Իվանկան ընտանիքի հետ Նյու Յորքից մեկնել է սուրբծննդյան արձակուրդների։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան։ Տղամարդը, որի գրկում երեխա է եղել, մոտեցել է Իվանկային և սկսել բղավել․ «Ձեր հայրը կործանում է երկիրը։ Ինչո՞ւ է նա մեր չվերթով թռչում։ Նա պետք է թռչի անձնական ինքնաթիռով»,-հավելել է նա։

Պարբերականի հաղորդմամբ` Իվանկան ոչ մի ուշադրություն չի դարձրել ագրեսիվ ուղևորի վրա և շարունակել է զբաղվել երեխաներով։ Արդյունքում տղամադրուն դուրս են հանել օդանավից։

 

Լրահոս

Դիտել ավելին