Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանին, բայց մերժում է ստացել. հարաբերությունները լարված են. «Ժամանակ»

23 Դեկտեմբեր, 2016 10:00
Ծառուկյանը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանին, բայց մերժում է ստացել. հարաբերությունները լարված են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությունն ավելի ու ավելի մշուշոտ է դառնում։ Հայտարարություն այդ մասին գուցե այս տարի այլեւս չհնչի։ Կիրակի՝ դեկտեմբերի 25-ին, Ծառուկյանը հրավիրել է տարեմուտին նվիրված ամենամյա միջոցառում-քեֆը, որտեղ քաղաքական հարցեր ընդհանրապես չեն արծարծվում։

Դեկտեմբերի 27-ին էլ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն տարին է ամփոփելու ամանորյա հանդիսությամբ, որին հրավիրված են եւ, ըստ ամենայնի, կմասնակցեն ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ծառուկյանը, ըստ երեւույթին, մինչ այդ օրը չի ցանկանում վերադարձի մասին հայտարարությամբ լարում առաջացնել իր եւ իշխանության միջեւ։

 

Ռոբերտ Քոչարյանը եւս հրավիրվածների մեջ է, բայց հայտնի է, որ նա այս տարի եւս Ծառուկյանի հետ խիստ լարված հարաբերությունների պատճառով մերժել է հրավերը։

Մինչ Գագիկ Ծառուկյանը ծանրութեթեւ է անում՝ վերադառնալ քաղաքականություն, թե ոչ, ԲՀԿ-ի առանձին պատգամավորներ գաղտնի բանակցում են տարբեր քաղաքական ուժերի հետ նրանց ցուցակում հանգրվանելու համար։ Քանի որ եթե Ծառուկյանը վերջին պահին փոշմանի, հնարավոր է՝ նրանք հայտնվեն լուսանցքում։ Որոշ ներկա ու նախկին ԲՀԿ-ականներ բացատրում են, որ իրենք կողմնորոշվելու խնդիր ունեն, չեն կարող հավերժ սպասել Ծառուկյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին