Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն փորձում է խանգարել ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրմանը. «Հայկական ժամանակ»

23 Դեկտեմբեր, 2016 09:47
ՀՀԿ-ն փորձում է խանգարել ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրմանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար ստեղծված միջկուսակցական՝ իշխանական և ոչիշխանական ուժերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի՝ երեկ երեկոյան նախատեսված նիստը տեղի չի ունեցել։

Նիստում նախատեսված էր վերջնական տեսքի բերել տեսախցիկների ձեռքբերման, տեղադրման և սպասարկման գործընթացի համար մրցույթի հայտարարությունը։ Մեզ հայտնի դարձավ, որ «էկենգ» ընկերության տնօրեն և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արթուր Թունյանը ՀՀԿ-ի կողմից մասնակցում է հանձնաժողովի նիստերին, թեև հանձնաժողովի անդամ չէ։ Փոփոխությունները կյանքի կոչելու հարցում խնդիրներ են առաջացել, քանի որ ՀՀԿ-ն Թունյանի միջոցով փորձում է խանգարել ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրմանը, չի համաձայնում նաև տարածքի մուտքի մոտ տեսախցիկներ տեղադրելուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին