Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարը բացառում է, որ Հայաստանը կարող է ընկնել դեֆոլտի մեջ. «Հայկական ժամանակ»

23 Դեկտեմբեր, 2016 09:17
Ֆինանսների նախարարը բացառում է, որ Հայաստանը կարող է ընկնել դեֆոլտի մեջ. «Հայկական ժամանակ»

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ այն կանխատեսման հետ, որ 2020 թվականին, երբ ՀՀ պետական պարտքի սպասարկման գումարը հասնի մոտ 1 միլիարդ դոլարի, մեր երկիրը չի կարողանա այն վճարել ու կընկնի դեֆոլտի մեջ:

«Բացառվում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Բայց չէ՞ որ տնտեսությունը չի զարգանում, ներդրումները գրեթե բացակայում են, եւ նման պայմաններում որտեղի՞ց այդքան գումար միայն պարտքի սպասարկման համար: Արամյանն ասաց, որ նախատեսում են հաջորդ տարվա հունիս-հուլիսին միջազգային կապիտալի շուկայի մասնակիցների հետ շփումներ ունենալ՝ մեղմելու պարտքի ներգրավման պայմանները:

 «Պետք է մշտապես աշխատանք տանենք, որ նրանք վստահեն մեր թղթերին: Եվ այդ վստահության արդյունքում ունենանք տոկոսադրույքների նվազեցում ու այդ հարմար պահին նորից թողարկում անենք»,- պատասխանեց նախարարը: Այսինքն, նորից պարտատոմսեր կթողարկե՞ք: «Իհարկե»,- չհրաժարվեց Արամյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին