Կարևոր իրադարձություններ

ԱԺ դահլիճում սառնամանիք էր. Շարմազանովը թեյ է հյուրասիրել. «Հրապարակ»

23 Դեկտեմբեր, 2016 08:40
ԱԺ դահլիճում սառնամանիք էր. Շարմազանովը թեյ է հյուրասիրել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ արտահերթ նիստն ընթացավ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորների ներկայությամբ։ Դահլիճում սառնամանիք էր, խափանվել էր ջեռուցման համակարգը, խորհրդարանը մասնակի էր ջեռուցվում, իսկ պատգամավորները, ինչպես ասում են, «արտը՝ խախուտ, մահանան՝ կարկուտ»։ Այնպես որ, պատգամավորների 80 տոկոսը գրանցվելուց ու քվորում ապահովելուց հետո ծլկեց՝ շարունակելու նախատոնական խրախճանքները, իսկ նիստերի դահլիճում մնացած հատուկենտ պատգամավորներին ժամը 3-ի կողմերը Շարմազանովը տաք թեյ հյուրասիրեց»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին