Կարևոր իրադարձություններ

Սրճային դիմակներ դեմքի մաշկի համար

22 Դեկտեմբեր, 2016 23:00
Սրճային դիմակներ դեմքի մաշկի համար

Սուրճը տոնուսավորում է մաշկը, էլաստիկություն, թարմություն է հաղորդում:

Կես ճաշի գդալ սուրճի մրուրին խառնել մեկուկես ճաշի գդալ յուղային կաթնաշոռ: Խառնուրդը քսել դեմքին եւ թեթեւ մերսել մի քանի րոպե: Դիմակը  թողնել տասը րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:

Թարմություն, բնական խոնավություն հաղորդող էֆեկտ ունի:

Մեկ ճաշի գդալ սուրճի մրուրին ավելացնել մեկ պտղունց աղ, նույնքան աղացած դարչին, մեկ ճաշի գդալ շաքարավազ, մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Զանգվածը լավ խառնել եւ մերսելով տարածել դեմքի  մաշկին: Լվանալ տասը րոպեից: Հրաշալի դիմակ է հատկապես չոր մաշկի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին