Կարևոր իրադարձություններ

Ինչպես Ամանորի համար զարդարել տունը և շատ փող չծախսել

22 Դեկտեմբեր, 2016 16:33
Ինչպես Ամանորի համար զարդարել տունը և շատ փող չծախսել

Ներկայացնում ենք Նոր տարուն առանց ավելորդ գումար ծախսելու տունը զարդարելու մի քանի տարբերակ:

Ավելի շատ լույս և մոմեր: Ամանորին մոմերի տաք բոցը տունը կլցնի փափուկ լույսով:

Որպես մոմակալ կարելի է օգտագործել ցանկացած տարա, թափանցիկ բաժակ: Դրանց տոնական տեսք տալու համար մոմի կամ տարայի վրա վառ գույնի ժապավեն կապեք, ներսում մոմ դրեք՝ կարմիր կամ ոսկեգույն: Կարելի է նաև տարայի մեջ հատապտուղ կամ ուլունքներ դնել, ջուր լցնել: Հետո կարելի է դնել մոմը, որը կարող է լողալ մակերևույթին:

Տոնի խորհրդանիշներ ամեն սենյակում: Ձյան փաթիլներն ու եղևնիները երբեք շատ չեն լինում: Դրանք կարող են լինել ամենատարբեր չափի և ձևի: Նման եղևնի կարելի է պատրաստել 20 րպեում ձեռքի տակ եղած նյութերից:

Օրինակ՝ պլաստիլինից և մատիտից հեշտ է եղևնի պատրաստելը: Հավանաբար, տանը շշերի կափարիչներ և մի քանի կոճակ կլինի: 3 կափարիչ իրար ամրացրեք, դրանց վրա ձնեմարդի «դեմք» նկարեք, կոճակ և ժապավեն օգտագործեք կախելուն հարմարեցնելու համար: Հին փազլների մասերը ևս շատ լավ միջոց են. դրանցից հրաշալի ձյան փաթիլներ կստացվեն, որոնցով կարելի է զարդարել, օրինակ, անձեռոցիկների օղակները:

Տոնածառից բացի՝ կարելի է ստանալ Նոր տարավա շատ այլ խորհրդանիշներ ևս: Էկոթեման ներքին հարդարանքում հիմա շատ արդիական է: Կոները, եղևնու ճյուղերը, փայտանյութը տեղին կլինեն: Արոսենին, բռնչենին, չոր մասուրը տան ամանորյա զարդարանքի հրաշալի մաս կլինեն:

Ամանորի բույրը: Տոնական մթնոլորտ ստեղծվում է ոչ միայն վիզուալ կերպով. հոտն ու համը ևս պակաս կարևոր չեն: Ցիտրուսային մրգերը և համեմունքներն իդեալական տարբերակ են:

Հրաշալի տեսք են տալիս նաև չորացված ցիտրուսները:

Տաք մանրուքներ: Ձեր ամանորյա դիզայնը կամբողջացնեն մանրուքները: Ոճային անձեռոցիկները սեղանին, յուրահատուկ խաղալիքը եղևնու վրա կամ գինու շշի շապիկն ամանորյա պատկերն ավելի վառ կդարձնեն:

Դեկորի ստացման համար շատ հաջող տարբերակ են տոնածառի թափանցիկ խաղալիքները, որոնց մեջ լավ կնայվեն հատապտուղներն ու ուլունքները, գունավոր ժապավենները, կոնֆետի թղթերը, ծաղիկների տերևները կամ չոր տերևները:

Ամանորյա պսակը ևս կարելի է ինքնուրույն պատրաստել: Այն կարելի է զարդարել ցանկացած դեկորատիվ տարրով: Հարմար կլինեն ճյուղերը, տոնածառի խաղալիքները, գործվածքները, կոճակները: Լավ տարբերակ է նաև դեկորատիվ երիզը: Այն կարելի է կտրտել, ժապավենաձև կապել և ամրացնել հիմքին, որը կարելի է գնել կամ օգտագործել դրա համար հարմար ցանկացած առարկա:

Մեծ պսակի համար լավագույն տարբերակը մետաղական կախիչը: Այն միայն պետք է կլորացնել, և հիմքը պատրաստ է:

 

Լրահոս

Դիտել ավելին