Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա շատ վատ կանդրադառնա

22 Դեկտեմբեր, 2016 12:41
Հեղինակ՝ Կիլիկիա Հայաստան
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա շատ վատ կանդրադառնա
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը ընդհուպ պատերազմի աստիճանի, Հայաստանի վրա շատ վատ կանդրադառնա: Թուրքիան և Ռուսաստանը չունեն ցամաքային սահման, այսինքն, Աստված մի՛ արասցե, պատերազմի դեպքում Ռուսաստանը պետք օգտվի երրորդ երկրի ցամաքային տարածքից: Հայաստանում հենց Թուրքիայի հետ սահամանակից ունենք ռուսական ռազմաբազա, որն էլ հենց առաջինը կթիրախավորվի: Այստեղ հարցն այն չէ, թե Թուրքիան քանի ինքնաթիռ կխփի, Ռուսաստանը քանիսով ավել, այստեղ խոսքը գնում է բնակավայրերի ավերելու մասին, մարդկային զոհերի մասին: Մեզ ձեռնտու չէ Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը, հատկապես ռազմական հակամարտությունը: Թուրքիան կարող է առիթից օգտվել և «սխալմամբ» թիրախավորել և խոցել հայկական բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ: Իսկ դրա համար, ինչպես միշտ, Թուրքիան չի պատժվի... Այնպես որ, ինձ համար անընդունելի է, թե մեր հայրենակիցները ինչպիսի խանդավառությամբ են երազում Ռուսաստան-Թուրքիա պատերազմի մասին: Թող պատերազմի մեջ լինի Թուրքիան, բայց ոչ Ռուսաստանի, դրա գինը լավ գիտենք, զգացել ենք մեր մաշկի վրա:
 

Լրահոս

Դիտել ավելին