Կարևոր իրադարձություններ

Սուրճը կատարյալ է կիտրոնով

21 Դեկտեմբեր, 2016 22:54
Սուրճը կատարյալ է կիտրոնով

Ձմռանը կիտրոնով կարելի է խմել ոչ միայն թեյը, այլեւ սուրճը: Այն, իհարկե, նույնքան արագ չի պատրաստվում, որքան սովորական սուրճը, բայց, փոխարենը, ստացած հաճույքը նույնքան տեւական է: Ներկայացնում ենք կիտրոնով սուրճի պատրաստման եղանակը չորս բաժնի համար. վայելե'ք այն ընկերների հետ:
Պահանջվում է'
• 1 լիտր ջուր,
• 70 գրամ թարմ, աղացած սուրճ
• 4 շերտ կիտրոն
• շաքարավազ
Փոքրիկ կաթսայի մեջ լցնել մեկ ճաշի գդալ շաքարավազ եւ դանդաղ կրակի վրա խառնելով հալեցնել մինչեւ շագանակագույն դառնալը: Ստացված  «կարամելի»  վրա լցնել եռացրած ջուրը, ապա աղացած սուրճը եւ ավելացնել շաքարավազ' ըստ ճաշակի: Ըմպելիքը լցնել բաժակների մեջ եւ յուրաքանչյուրի մեջ գցել շաքարի փոշու մեջ թաթախված մեկ շերտ լիմոնը:
Բարի վայելում:

 

Լրահոս

Դիտել ավելին