Կարևոր իրադարձություններ

«Պարում է Երևանը» շքերթը տոնախմբությունն ուղեկցել է դեպի Հյուսիսային պողոտա

11 Հոկտեմբեր, 2015 19:52
«Պարում է Երևանը» շքերթը տոնախմբությունն ուղեկցել է դեպի Հյուսիսային պողոտա

 

«Էրեբունի-Երան 2797» տոնակատարության պաշտոնական հանդիսությանը հաջորդել է պարային շքերթը, որը ազգային նվագարաններով կատարվող երգերով՝ տոնախմբությունը ուղեկցել է մինչև Հյուսիսային պողոտա։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Պարում է Երևանը» խորագրով շքերթը երևանյան տարբեր պարային խմբերի, ազգագրական երգուպարի համույթների էր մեկտեղել մեծ պարախմբում։ Ավելի քան 2000 պարողներ են մասնակցել շքերթին, որը, քաղաքապետարանի դիմացից Բեյրութի փողոցով, Հանրապետության հրապարակով վեր բարձրանալով, միացել է Հյուսիսային պողոտայի տանական երաժշտաթատերական զբոսանքին։

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունում «Պարում է Երևանը» պարային շքերթ առաջին անգամ է անցկացվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին