Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

11 Հոկտեմբեր, 2015 19:44
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 12-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ:

Հոկտեմբերի 12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +23 աստիճան, հոկտեմբերի 13-ին` +20, հոկտեմբերի 14-ին` +19, հոկտեմբերի 15-ին` +20, հոկտեմբերի 16-ին` + 22 աստիճան:

 

Լրահոս

Դիտել ավելին