Կարևոր իրադարձություններ

Պետրոս Ղազարյանն այլեւս չի վերադառնա աշխատանքի. նրան կփոխարինի Նվեր Մնացականյանը. «Ժամանակ»

21 Դեկտեմբեր, 2016 09:25
Պետրոս Ղազարյանն այլեւս չի վերադառնա աշխատանքի. նրան կփոխարինի Նվեր Մնացականյանը. «Ժամանակ»

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից: Թեեւ նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդ է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլեւս չի վերադառնա աշխատանքի:

Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն է լուծել: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Հանրային հեռուստաընկերությունից վերջերս ազատված, «Հարցազրույց» հաղորդաշարի հեղինակ Նվեր Մնացականյանը:

 

Նշենք, որ Պետրոսի ազատման պատճառ է դարձել, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նախ նախօրեին հաղորդումը հեռացվեց «Յութուբից», իսկ երեկ Պետրոս Ղազարյանը՝ աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին