Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Կոնգոյի ԱԳ նախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն

11 Հոկտեմբեր, 2015 19:26
Հայաստանի և Կոնգոյի ԱԳ նախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդա Նթունգամուլոնգուին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ իր հիշողության մեջ դեռ թարմ է երեք տարի առաջ այցելություն Կոնգոյի դեմոկրատական հանրապետության մայրաքաղաք Կինշասա՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Շնորհակալություն հայտնելով նախարարին համաժողովն ընդունելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Կոնգոյի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծլ է, որ իր այս այցելությունը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Նախարարները վստահություն են հայտնել, որ այսօր երկու երկների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի համագործակցությանը։ Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին