Կարևոր իրադարձություններ

7 ըմպելիք, որ օրգանիզմը կմաքրեն տոքսիններից

16 Դեկտեմբեր, 2016 16:30
7 ըմպելիք, որ օրգանիզմը կմաքրեն տոքսիններից

Տարվա ցուրտ եղանակին ավելի լավ է օրը սկսել թեյով կամ մեկ այլ համեղ ըմպելիքով: Օգտակար ըմպելիքը պատրաստելու համար բաղադրամասերը պետք է  ինքներդ ընտրեք: TakProsto.cc -ն ներկայացրել է ըմպելիքների բաղադրատոմս, որոնք ձեր օրգանիզմից կհանեն տոքսիները:

Անանուխի մաքրող թեյ

 

Բաղադրությունը

4 թ/գ համեմի սերմ

4 թ/գ սամիթի արմատներ

2 թ/գ չաման (тмин)

2 թ/գ սև պղպեղ

2թ/գ աղացած կոճապղպեղ

Թարմ անանուխի 15 տերև

3 կտոր կիտրոն

Խառնեք բոլոր բաղադրամասերը: Մանրացրեք կոճապղպեղն անանուխի հետ: Ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները և վրան 400 մլ ջուր լցրեք, եռացրեք և թողեք կրակի վրա 5 րոպե: Թրմեք ևս 3 րոպե: Զարդարեք թեյը մի կտոր կիտրոնով:

Այուրվեդյան թեյ «Դետոքս»

 

Բաղադրությունը

1թ/գ քերած կոճապղպեղ

1թ/գ քրքումի փոշի

2թ/գ համեմի սերմ

2թ/գ չամանի սերմ

2թ/գ սամիթի սերմ

2թ/գ կանաչ թեյ

Բոլոր բաղադրիչները լցրեք թեյնիկի մեջ և վրան լցրեք տաք, բայց ոչ եռացրած ջուր: Թողեք՝ թրմվի 5 րոպե: Այնուհետև անմիջապես լցրեք բաժակի մեջ և խմեք:

Դետոքս ըմպելիք խնձորի քացախով

 

Բաղադրությունը

1ճ/գ խնձորի քացախ

Կես կիտրոնի հյութ

1թ/գ մեղր

Քացախի վրա լցրեք 1 բաժակ տաք ջուր, ավելացրեք կիտրոնի հյութը և քաղցրացրեք այս ամենը մեղրով:

Կիտրոնով, կոճապղպեղով և ռեհանով սառը թեյ

 

Բաղադրությունը

2 կիտրոն

5 կտոր կոճապղպեղի արմատներ

Ռեհանի 10 թարմ տերև

3թ/գ մեղր

Կիտրոնը բաժանեք երկու մասի և հյութը քամեք: Հյութը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք մյուս բաղադրամասերը և վրան տաք ջուր լցրեք: Թողեք՝ սառչի: Կարելի է հյուրասիրել սառույցով:

Կոճապղպեղով և ցիտրուսով օգտակար թեյ

 

Բաղադրությունը

2թ/գ կոճապղպեղի քերած արմատներ

3ճ/գ կիտրոնի թարմ քամած հյութ

1թ/գ մեղր

1հատ դարչին

2թ/գ կանաչ թեյ

Կաթսայի մեջ լցրեք կանաչ թեյը, ծածկեք կափարիչով, թողեք՝ թրմվի 2 րոպե: Այնուհետև մնացած բաղադրիչները դրեք նույն կաթսայի մեջ և թողեք ևս 3 րոպե մնա: հյուրասիրեք տաք վիճակում:

Քաղցր և համեղ կանաչ թեյ

6

Բաղադրությունը

3ճ/գ կոճապղպեղի քերած արմատներ

3թ/գ կանաչ թեյ

Թարմ անանուխի 2 տերև

1ճ/գ մեղր

3 նարնջի հյութ

Կես լիտր ջուրը եռացրեք, այնուհետև եռացող ջրի մեջ լցրեք կոճապղպեղը և թողեք 5 րոպե: Վերցրեք ըմպելիքը կրակի վրայից և ավելացրեք կանաչ թեյ և անանուխ: Թողեք՝ թրմվի 5 րոպե, ապա քամեք: Ավելացրեք մեղր՝ ըստ ճաշակի, թողեք  ըմպելիքը սառչի և ավելացրեք նարնջի հյութը:

Ազնվամորիով և կանաչ թեյով կոկտեյլ

 

Բաղադրությունը

1 բաժակ սառը կանաչ թեյ

100մլ բնական յոգուրտ՝ առանց հավելումների

100գ սառեցրած ազնվամորի

1բանան

1թ/գ մեղր

1տուփ վանիլային շաքար

Սառույց

Խառնեք բոլոր բաղադրիչները խոհանոցային կոմբայնի (блендер) մեջ: Երբ ստանաք համասեռ զանգված, լցրեք բաժակների մեջ և հյուրասիրեք:

Ներկայացված ըմպելիքները ոչ միայն մաքրում են աղիները, այլև ամրացնում են իմունային համակարգը և օգնում են մի քանի հիվանդությունների դեմ պայքարում:

 

Լրահոս

Դիտել ավելին