Google ընկերությունը YouTube-ում հրապարակել է անցնող տարվա ընթացքում օգտատերերի կողմից համացանցում ամենաշատ որոնված թեմաները բացահայտող տեսանյութ:
2016թ. ամենաթրենդային թեմաներն են եղել ԱՄՆ նախագահական ընտրությունները, Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները, Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միության կազմից դուրս գալը, Սիրիայի պատերազմը, SpaceX-ի հրթիռի վայրէջքը, Pokemon Go խաղը և այլն: Հայտնի է, որ արվեստի ու սպորտի գործիչներից ամենաշատը Google-ում որոնվել են 2016-ին կյանքից հեռացած երաժիշտներ Փրինսն ու Դևիդ Բոուին, դերասան Ալան Ռիքմանն ու բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: