Կարևոր իրադարձություններ

Facebook-ի 8 օգտակար գործառույթ, որոնց մասին քչերը գիտեն

15 Դեկտեմբեր, 2016 00:40
Facebook-ի 8 օգտակար գործառույթ, որոնց մասին քչերը գիտեն
 
Facebook-ի 8 օգտակար գործառույթ, որոնց մասին քչերը գիտեն

Մեզնից շատերը հաջողությամբ օգտվում են Facebook սոցիալական ցանցից։ Marketium.ru կայքը գրում է, որ սոցիալական այս ցանցը բազմաթիվ գործառույթներ ունի, որոնց մասին շատերը չգիտեն։

1. Անջատել հաղորդագրությունները կարդալու մասին ծանուցումները։ Եթե կարդացել եք հաղորդագրությունը, սակայն չեք ուզում պատասխանել և չեք ցանկանում, որ այդ անձը ծանուցում ստանա այն մասին, որ կարդացել եք հաղորդագրությունը, կարող եք անջատել այդ ծանուցումը։ Google chrome օպերացիոն համակարգի համար կարող եք ներբեռնել FacebookUnseen հավելվածը կամ Chat detected հավելվածը, որն աշխատում է նաև Firefox և Internet Explorer օպերացիոն համակարգերի դեպքում։

1

2. Facebook-յան ընկերների ծննդյան օրերը ներմուծել GoogleCalendar, iCal կամ Outlook։ Ընկերների ծննդյան օրերը չմոռանալու համար բացեք «Իրադարձություններ» հատվածը, որտեղ կգտնեք «Մոտակա իրադարձությունները» կամ «Ծննդյան օրեր» և copy արեք հղումը։ Ապա բացեք Google Caledar-ը, գտեք «Այլ օրացույցներ» հատվածը և սեղմեք աջ հատվածում գտնվող կոճակը։ Ընտրեք «Добавить по URL» հատվածը, և ամեն ինչ պատրաստ է։

2

3. Կարդալ չերևացող հաղորդագրությունները։ Հիմնական հաղորդագրությունների շարքում չերևացող հաղորդագրությունները կարդալու համար բացեք «Այլ» հատվածը, ընտրեք «Ֆիլտրված» հաղորդագրությունները։

3

4. GIF ֆորմատի լուսանկար տեղադրել կարգավիճակի հատվածում։ Այդ հատվածում պարզապես տեղադրեք GIF ֆորմատի լուսանկարի URL-ը։ Երբ կարողանաք տեսնել լուսանկարը, ջնջեք հղման հատվածը։

5. Գրառումը հասանելի դարձրեք բոլորի համար՝ բացի անցանկալի անձանցից։ «Ով է դա տեսնում» հատվածում ընտրեք «Օգտատիրոջ կարգավորումները» հատվածը և ընտրեք այն անձանց, ովքեր կարող են տեսնել հրապարակումը։

5-15

6. Պահպանեք հրապարակումները, որոնք ցանկանում եք ավելի ուշ կարդալ։ Եթե որևէ հրապարակում գրավել է ձեր ուշադրությունը, սակայն այդ պահին ժամանակ չունեք կարդալու համար, վերևի աջ անկյունում երևացող «Պահպանել հրապարակումը» կոճակը սեղմեք։

6

7. Փոխեք «Ընտանեկան կարգավիճակը»՝ առանց ավելորդ աղմուկի։ Եթե ցանկանում եք փոխել ընտանեկան կարգավիճակը, սակայն չեք ցանկանում գրավել մյուսների ուշադրությունը, կարող եք ընտրել «Հասանելի է միայն ինձ» հատվածը, կամ «Օգտատիրոջ կարգավորումները» հատվածում ընտրել այն անձանց, ովքեր չպիտի տեսնեն կարգավիճակի փոփոխությունը։

7

8. Բոլոր լուսանկարներն ու հաղորդագրությունները պահպանել համակարգչում։ Բացեք «Կարգավորումներ» հատվածը, սեղմեք «Ներբեռնել պատճենը» կոճակը։

8

 

 

Լրահոս

Դիտել ավելին