Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ռուսական կասետային ռումբեր են կիրառվել. HRW

11 Հոկտեմբեր, 2015 17:54
Սիրիայում ռուսական կասետային ռումբեր են կիրառվել. HRW

Միջազգային իրավապաշտպան Нuman Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում ռուսական արտադրության կասետային ռումբեր են կիրառվել:

«Դրանց կիրառման նշանները գտնվել են Հալեպ քաղաքի մերձակայքում՝ Քաֆր Հալաբ գյուղում, մեկ շաբաթ առաջ՝ ավիահարվածների ժամանակ»,- հայտնում է կազմակերպությունը` վկայակոչելով լուսանկարների վերլուծությունը:

Հայտնի չէ, սակայն, թե ով է կիրառել այդ ռումբերը` ռուսակա՞ն, թե՞ սիրիական զորքերը: Դրանց կիրառության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ոչինչ հայտնի չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին