Կարևոր իրադարձություններ

Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել

06 Դեկտեմբեր, 2016 23:21
Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 6­-ին, ժամը 15.19­-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցի հարևանությամբ Արտաշատի ՋՕՄ-­ի աշխատակիցների կողմից ջրամաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ականանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Ոստան­ Քաղցրաշեն ավտոճանապարհի 1­-ին կմ-­ի հատվածում Մխչյանի ջրանցքում Արտաշատի ՋՕՄ­ի աշխատակիցները հայտնաբերել են 1 հատ МТ 64 հակատանկային արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել են անվտանգությունն մինչ սակրավորների ժամանելը:

 

Լրահոս

Դիտել ավելին