Կարևոր իրադարձություններ

ՌԴ և Ադրբեջանի ՆԳՆ նախարարները համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել

06 Դեկտեմբեր, 2016 23:04
ՌԴ և Ադրբեջանի ՆԳՆ նախարարները համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել

 Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն Ադրբեջանի ներքին գործերի նախարարին առաջարկել է ուժեղացնել ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և այլ տիպի հանցանքներին հակազդելու ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները։ Հայտնում է ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը:

Կոլոկոլցևը ժամանել է Ադրբեջան՝ ստորագրելու  իրավապահ ոլորտում երկու երկրների համագործակցության մասին արձանագրությունը։

Նա առաջարկել է հատուկ ուշադրություն հատկացնել Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրին, որն առնչվում էր երեք երկրների՝ նաև իրավապահ համակարգերի միջև փոխգործակցության զարգացմանը։

Հանդիպման ժամանակ երկու երկրների նախարարները ստորագրել են 2017-2019 թթ.-ին երկու երկրների ներքին գործերի նախարարությունների փոխգործակցության արձանագրությունը, որը հստակեցնում է տվյալ ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին