Կարևոր իրադարձություններ

Սաթենիկ Թելֆեջյանը ժառանգություն ստացած հողատարածքը նվիրաբերել է Խարբերդի մանկատանը

06 Դեկտեմբեր, 2016 21:45
Սաթենիկ Թելֆեջյանը ժառանգություն ստացած հողատարածքը նվիրաբերել է Խարբերդի մանկատանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը: 
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տիկին Թէլֆեջյանին՝ նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»:
Իր հերթին, տիկին Թելֆեջյանը վարչապետին մաղթել է հաջողություններ՝ նշելով. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ և ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի վրա հասնի, մեծ հույս ունեմ»
Այնուհետև Սաթենիկ Թելֆեջյանը և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին