Կարևոր իրադարձություններ

Ինչով են օգտակար կծու համեմունքները

06 Դեկտեմբեր, 2016 22:06
Ինչով են օգտակար կծու համեմունքները

Համեմունքները միան ուտեստներին համ հաղորդելու նպատակ չեն հետապնդում: Դրանց հատկապես կծու տեսակները՝ չիլի պղպեղը, հալապենյոն եւ կայնեյան (կարմիր պատիճապղպեղ) մի շարք առողջարար հատկություններ ունեն.

Հավելյալ քաշի կորուստ
Կծու համեմունքների հրահրմամբ ի հայտ եկող սուր զգացման պատասխանատուն դրանց բաղադրության մեջ առկա միացություններից մեկը՝ կապսաիցինն է: Հետազոտությամբ ապացուցվել է, որ վերջինս նյութափոխանակության արագությանը 8 տոկոսի չափով աճ հաղորդելու եւ, բնականաբար, նույնքանով էլ ավել կալորիաներ վառելու հատկություն է դրսևորում: Բացի այդ, կծու համեմունքներ օգտագործող մարդիկ առավել քիչ ծավալի սնունդով են բավարարվում, ինչն էլ կարող է նվազ քանակով կալորիաների սպառում ենթադրել: Մասնավորապես, կանադացի գիտնականները պարզել են, որ կծու սոուսով նախուտեստներին նախապատվություն տվող մարդիկ, մյուսների համեմատ, ընդհանուր առմամբ, 200 կալորիայով նվազ էներգետիկական արժեք ունեցող սնունդ են ընդունում:

Առողջ սիրտ
Կծու համեմունքները նաև սրտի աշխատանքի բարելավման են հանգեցնում: Լեզվի վրա վառող ազդեցությամբ հայտնի նույն այդ կապսաիցինը կարող է օրգանիզմում առկա «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման հանգեցնել:

Քաղցկեղի կանխարգելում
Հետազոտությամբ պարզվել է, որ որոշ կծու համեմունքներ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են հանդիսանում: Մասնվարորապես, կապսաիցինը շագանակագեղձի քաղցկեղի աճի տեմպերը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Իսկ Հնդկաստանից ներմուծվող քրքումի բաղադրության մեջ առկա՝ քուրքումին անվամբ հայտնի հակաօքսիդանտը կարող է ընդհանրապես քաղցկեղի առաջացումը կանխարգելել:

Արյան ճնշման կարգավորում
Մի շարք հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ կապսաիցինը արյան շրջանառության մեջ առկա ազոտական օքսիդի բաղադրությանը աճ հաղորդելու, արդյունքում էլ՝ օրգանիզմը բորբոքումներից պաշտպանելու և արյան ճնշումը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում: Արյան ճնշման կարգավորման տեսանկյունից ամենաարագն ու արդյունավետը կարմիր պատիճապղպեղն է գործում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին