Կարևոր իրադարձություններ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայից վերադարձած երգիչներին

06 Դեկտեմբեր, 2016 22:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայից վերադարձած երգիչներին

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  նախարարության «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն»  ծրագրի շրջանակներում  Ավստրալիայում համերգային ծրագրով հանդես եկած  երգիչներ Ռուզաննա Ավետիքյանին, Սերգեյ Այվազյանին և Արմեն Դավթյանին:

 Ծրագրի իրականացմանն աջակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի  մասնաՃյուղը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի  հայոց թեմի Առաջնորդ  տեր Հայկազուն  եպիսկոպոս Նաջարյանը: Երգիչներն ընտրվել են համայնքի կողմից և նոյեմբերի  12-ին,  մասնակցել են «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթին, հանդես եկել կատարումներով: Ճաշկերույթից գոյացած գումարը հատկացվել է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին:

 Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց Ավստրալիայի համայնքի համար համերգներով հանդես գալու, հայ երգարվեստը պատշաճ ներկայացնելու համար՝ հույս հայտնելով, որ նրանց կատարած երգերը ազդակ կհանդիսանան երիտասարդների համար պահպանելու իրենց ազգային ինքնությունն ու հայ մշակույթը այդ հեռավոր երկրում, որտեղ Հայաստանից մեկնած արվեստագետներին ընդունում են բացառիկ ոգևորույամբ ու սիրով: Սփյուռքի նախարարը նշեց, որ 2013 թվականից ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները նպաստում են Ավստրալիայի հայ համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը, համայնքներում նոր կրթական համակարգերի ներդրմանը, ուսուցիչների պատրաստմանն ու վերապատրաստմանը, համայնքի կրթօջախները ապահովվում եյն համապատասխան դասագրքերով, ձեռնարկներով, մեթոդական նյութերով:

 Ծրագրին մասնակցած երգիչները շնորհակալություն հայտնեցին վստահության համար և արտահայտեցին իրենց հիացմունքը համայնքի ջերմ ընդունելության, համերգները կազմակերպելու համար, նշեցին, որ հատկապես տպավորիչ էր Սիդնեյի ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարանում Հայ Մշակույթի օրվա շրջանակում կազմակերպված համերգը: 

 

Լրահոս

Դիտել ավելին