Կարևոր իրադարձություններ

Բնական միջոցներ՝ բրոնխները մաքրելու համար

06 Դեկտեմբեր, 2016 19:27
Բնական միջոցներ՝ բրոնխները մաքրելու համար

Բրոնխները մաքրելու բազմաթիվ միջոցներ կան, որոնք հուշում է ժողովրդական բժշկությունը: Կարևոր չէ՝ քանի տարեկան եք: Բրոնխների հետ կապված խնդիրները կարող են ի հայտ գալ ինչպես՝ երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների մոտ:

Այսպիսով, այսօր ներկայացնում ենք steptohealth.ru կայքի մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն մաքրել բրոնխները:

Նվենու (эвкалипт) թուրմ

Նվենին մաքրող հատկանիշներ ոuնի, սա հրաշալի միջոց է, որն օգնում է պայքարել մրսածության, գրիպի, ինչպես նաև՝ բրոնխների խնդիրների դեմ: Դրա սննդարար հատկանիշներից օգտվելու համար պետք է կատարել հետևյալը՝

1 լիտր ջուրը դրեք կրակին, և, երբ ջուրը եռա, ավելացրեք 100գ նվենու տերևներ:

Կրակն անջատեք և թողեք խառնուրդը թրմվի:

Օրվա ընթացքում կում-կում խմեք այն: Անհրաժեշտ է, որ խառնուրդը գոլ լինի:

Բրոնխների վիճակը լավացնելու համար պետք է ինհալացիաներ կատարել

Տաքացրեք 2լ ջուրը և ավելացրեք 100գ նվենու տերևներ:

Գլխին սրբիչ գցեք և գլուխը մոտեցրեք խառնուրդով լի տարային:

Պրոցեդուրան կրկնեք օրը 2 անգամ և կնկատեք փոփոխությունը:

Գազարով և մեղրով հյութ

Զարմանալի է, բայց փաստ, որ գազարի հյութն ու մեղրը հրաշալի համադրություն է, որն օգնում է մեր բրոնխներին, հանում է բորբոքվածությունն ու խորխը:

Գազարի հյութը պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին և վիտամին A:

Գազարի հյութն ու մեղրը խառնելով՝ բնական դեղամիջոց ենք ստանում, որը հարուստ է վիտամիններով և օգնում է դադարեցնել բորբոքային գործընթացները:

Պարզապես 2 հատ գազարը մանրացրեք և խառնեք կես բաժակ ջրով: Ապա ավելացրեք 2ճ/գ մեղր: Օրական 2 անգամ խմեք այս խառնուրդից՝ առավոտյան և ընթրիքից առաջ: Այս խառնուրդը հարմար է նաև երեխաներին:

 

Լրահոս

Դիտել ավելին