Կարևոր իրադարձություններ

Կալանավայրերում անկառավարելի վիճակ է. «Ժողովուրդ»

06 Դեկտեմբեր, 2016 10:11
Կալանավայրերում անկառավարելի վիճակ է. «Ժողովուրդ»

«Ի դեպ, անկառավարելի վիճակ Է ոչ միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ– ում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ վերջերս արտակարգ դեպքեր են տեղի ունել «Արթիկ» ՔԿ հիմնարկում։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ որ այստեղ պատիժ կրող Հովհաննես անունով մի դատապարտյալ, որին գիժ են ասում, ինքնավնասումներ է կատարել։ Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքից օրեր առաջ դատապարտյալը ինչ-որ անձանց 12 մլն դրամ է պարտվել և սահմանված օրը չի կարողացել հավաքել պահանջված գումարը։ Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ հենց այս հանգամանքն էլ դատապարտյալին նման քայլի Է դրդել։ Դեպքից հետո դատապարտյալը կարցեր Է տեղափոխվել։ Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ նա Համալիրի մոտակայքում ծաղկի խանութ ունի։

 Մեկ այլ դրվագով «Արթիկ» ՔԿՀ-ում նոյեմբերի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել։ Կիզակետում եղել Է արդեն տասը տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալ Հարութիկը, ում եղբայրը՝ Լյութոն, վերջերս է ազատ արձակվել նույն քրեակատարողականից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատապարտյալին այն աստիճան են ծեծել, որ նա անգամ խոսել չի կարողացել։ «Արթիկ» ՔԿՀ-ում առաջացած աղմուկը հասել Է անգամ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին։ Վերջինս անձամբ այցելել Է ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Մեզ չհաջողվեց պարզել՝ ինչ Է բացահայտել ՔԿՎ պետը, սակայն դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ բազմաթիվ նկատողություններ են եղել։ Ավելին՝ նշանակվել Է ծառայողական քննություն։

 ՔԿՎ հանրային կապերի բաժնից ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ վստահեցրին, թե նման բան չկա, այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ Օսիկյանը զայրացել Է և արգելել Է հիմնարկի դատապարտյալներին թույլատրել մի մասնաշենքից մյուսը տեղափոխվել։ Ըստ երևույթին, տեղի ունեցածի կիզակետում տարբեր մասնաշենքերում պատիժ կրող անձինք են եղել։ Հիմնարկում խոսվում է նաև այն մասին, որ դեպքի օրը հերթափոխի պետը եղել է Սմբատ Անթանեսյանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին