Կարևոր իրադարձություններ

Քոքոբելյանի քաղաքական ապագան վտանգված է. «Փաստ»

06 Դեկտեմբեր, 2016 08:42
Քոքոբելյանի քաղաքական ապագան վտանգված է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «Ժառանգություն» կուսակցության հետ դաշինքով խորհրդարան «մտած» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ նրա ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի քաղաքական ապագան մշուշոտ է:

«Փաստի» տեղեկություններով` ԼՀ, ՔՊ եւ Հանրապետություն կուսակցությունների հետ դաշինք կազմելու պլանները իրականություն չեն դարձել, «Համախմբում» կուսակցության հետ եւս լեզու չեն գտել, Ծառուկյանի վերադարձի դեպքում էլ Քոքոբելյանենք նրա հետ դաշինք կազմելու որեւէ տարբերակ չունեն:

Արեւմտամետ Ազատ դեմոկրատներին մնացել է միակ ելքը` կրկին միավորվել «Ժառանգության» հետ, որին կտրուկ դեմ է Զարուհի Փոստանջյանը` ոչ մի դաշինք, ընտրություններին պետք է միայնակ մասնակցել:

Թե որ բեւեռում կտեղավորվի քաղաքական տարաբնույթ պրոցեսներ «եփելու» մեծագույն վարպետ Քոքոբելյանը` առայժմ մնում է «օդից կախված»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին