Կարևոր իրադարձություններ

«Հազար դրամների նախագիծ»-ը դեռեւս անորոշ վիճակում է. «Ժողովուրդ»

06 Դեկտեմբեր, 2016 07:35
«Հազար դրամների նախագիծ»-ը դեռեւս անորոշ վիճակում է. «Ժողովուրդ»
«Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռեւս անորոշ վիճակում է: Թեեւ ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է:
 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ: ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»: Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որեւէ հայ, որը դիմում կգրի եւ կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միեւնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է: Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին