Կարևոր իրադարձություններ

Բելառուսին պաշտպանության համար ՀՀՊ միջոցներ են անհրաժեշտ

11 Հոկտեմբեր, 2015 17:18
Բելառուսին պաշտպանության համար ՀՀՊ միջոցներ են անհրաժեշտ

Բելառուսին ռուսական ռազմական բազա հարկավոր չէ, այլ հակահրթիռային պաշտպանություն է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է TASS-ը:

«Բազան ինքնաթիռներն են, որոնք Ռուսաստանից կտեղակայվեն և կիջեցվեն որևէ օդանավակայանում, մեզ դրանք հերիքում են: Ինչ են դրանք որոշում: Մեզ այսօր դա պետք չէ, մեզ ՀՀՊ է հարկավոր»,- ասել է Լուկաշենկոն:

«Ահա ինչն է գլխավորը Բելառուսի համար: Ինքնաթիռները, եթե նույնիսկ լինեն մի գունդ, չեն սառեցնի ՆԱՏՕ-ի ռումբերը, իսկ հրթիռները` այո»,- հավելել է նա` ընդգծելով, որ Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար հզոր հրթիռային համակարգեր կգործածվեն:

Լուկաշենկոն հավելել է, որ Արևմուտքը պետք է իմանա, «եթե դուք ցանկանում եք պատերազմել Ռուսաստանի հետ և մեզ ասել, թե Բելառուսը կապ չունի, մենք միանգամից ձեր դեմ պատերազմ կսկսենք: Մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, մենք կպաշտպանենք այստեղ` Բելառուսում, ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Սիրիայում: Մենք պարտավոր ենք այստեղ պաշտպանել ռուսական հողը»,- ասել է Լուկաշենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին