Կարևոր իրադարձություններ

«Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնի». ՀՀԿ խոսնակը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

05 Դեկտեմբեր, 2016 14:57
«Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնի». ՀՀԿ խոսնակը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալուն, նշեց. «Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնի:

Ծառուկյանի հետ հնարավոր համագործակցության կապակցությամբ  Շարմազանովը նշեց. «Ես չեմ կարող խոսել մի բանի մասին, որը մենք չենք քննարկել»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ծառուկյանի վերադարձը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, ՀՀԿ խոսնակը նշեց. «Ես տեղյակ չեմ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին: Ես տեղեկություն չունեմ, որ ձեր նշած պերսոնան իշխանության հետ համաձայնության արդյունքում վերադառնում է կամ հեռանում է: Այն ժամանակ էլ դա եղել է իր որոշումը՝ միգուցե մեր հորդորների կամ իր գործընկերների հետ քննարկման արդյունքում, բայց դա եղել է իր որոշումը: Հորդորները եղել են երևույթի նկատմամբ, մեր հորդորները ուժի մեջ են: Մենք ուզում ենք, որպեսզի մեր երազած Հայաստանում քաղաքական պայքարը լինի քաղաքական կոռեկտության, մշակույթի, համերաշխության, երբեմն սուր քննադատության, բայց ոչ երբեք անձնական վիրավորանքների, քաղաքական սկզբունքների մերժման ճանապարհով»:

«Ես չգիտեմ այդ վերադարձի, այդ քամբեքի մանրամասները, դա բացառապես բարգավաճական քամբեք է և իրենք պետք է որոշեն»,-հավելեց Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին