Կարևոր իրադարձություններ

«Շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են». Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

05 Դեկտեմբեր, 2016 14:20
«Շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են». Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

«Գագիկ Ծառուկյանն առաջիկա քաղաքական գործընթացնեին մասնակցելու է, թե ինչ ձևաչափով, կարծում եմ, շատ կարճ ժամանակում Ծառուկյանը հրապարակային կհայտարարի»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ ինքը հետևում է շաբաթ օրվանից՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստից և Գագիկ Ծառուկյանի տան դիմաց հավաքված կուսակցականների և քաղաքացիների ակցիայից հետ հատկապես  սոցիալական ցանցերում ծավալվող բուռն քննարկումներին. «Հասկանում եմ, որ շաբաթ օրվանից հայստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են,  Մարդիկ իրենց համար խորհրդարանն արդեն լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել էին իրենց մեջ և Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն ոչ իշխանական դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերի սցենարները խառնել է, քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, արդյոք, որ Ծառուկյանը կրկին գլխավորի ԲՀԿ-ն, Զոհրաբյանն ասաց. «Դա մեր ցանկությունն է, եղել է մեր առաջարկը, որ նա կրկին գլխավորի ԲՀԿ-ն: Առաջիկայում Ծառուկյանն ինք հանդես կգա հրապարակային հայտարարությամբ բոլոր հարցերի պատասխանը կտա: Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը Գագիկ Ծառուկյանինն է»:

Զոհրաբյանը նշեց, որ կարծիքը, թե Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ, իրականությանը չի համապատասխանում.  «Բացարձակ ապատեղեկատվություն է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մասնակցությունը այս կամ այն քաղաքական գործընթացներին»:

Զոհրաբյանը հաստատեց, որ Ծառուկյանը վերադառնում է որպես ընդդիմադիր գործիչ. «Բարգավաճ Հայաստանն իր կուրսը չի փոխել չի պատրաստվում փոխել: Եթե մենք իշխանություն չենք, իսկ մենք իշխանություն չենք, բնականաբար գործելու ենք այն դաշտում, որտեղ գործել ենք: Ծառուկյանը վերադառնում է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»,- նշեց նա:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին