Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը ՀՅԴ-ի սրտով է. «Առավոտ»

03 Դեկտեմբեր, 2016 10:32
Կարեն Կարապետյանը  ՀՅԴ-ի սրտով է. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է. «Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, որը զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի կողմից ընտրություններից հետո առաջարկված թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը, ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածու է:

Հարցին՝ ՀՅԴ-ն չի՞ ունենա իր թեկնածուն, թե՞ ընտրություններից հետո սատարելու է վարչապետ Կարեն Կարապետյանին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե խոսքը ընտրությունների շրջանում առաջնորդողների մասին է, ապա ընտրություններին գնալու են որպես առանձին քաղաքական ուժ՝ Դաշնակցություն, ինչպես որ միշտ արել են. «Ամենևին մտադիր չենք հրաժարվել այն համաձայնագրի դրույթներից, որով համագործակցում ենք, ընդհակառակը՝ մենք ուզում ենք այդ դրույթները կյանքի կոչել:

Ճշտող հարցին, թե ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի՞ առաջադրելու, պարոն Մինասյանն ասաց. «Վարչապետի թեկնածուն այն ժամանակ է ի հայտ գալիս, երբ օրինակ՝ հավաքում ես այնքան ձայն, քաղաքացիներն այնքան վստահություն են տալիս, որ կարող ես ձևավորել ինքնուրույն կառավարություն»»,–գրում է թերթը։

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին