Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն Տարոն Մարգարյանն է. «Հայկական ժամանակ»

03 Դեկտեմբեր, 2016 09:30
ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն Տարոն Մարգարյանն է. «Հայկական ժամանակ»

Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:  Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ կանոնադրությունը փոփոխվեց անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ համագումարում և վերոնշյալ պոստը նորամուծություն է: ԳՄ 21 անդամներից մեկը պետք է համակարգի ՀՀԿ Երևան քաղաքի ողջ կառույցների աշխատանքը:

«Երևանում ունենք 12 տարածքային, 31 շրջանային և բազմաթիվ սկզբնական կառույցներ, որոնց աշխատանքը համակարգելու է ԳՄ անդամներից մեկը և, իհարկե, շատ հնարավոր է, որ համակարգողը Տարոն Մարգարյանը լինի»,- ասաց Թադևոսյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին