Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հարցը խիստ է դրել. պետական գերատեսչություններում սպասվող օպտիմալացման պատճառով խուճապ է սկսվել. «Հրապարակ»

03 Դեկտեմբեր, 2016 09:02
 Վարչապետը հարցը խիստ է դրել. պետական գերատեսչություններում սպասվող օպտիմալացման պատճառով խուճապ է սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-իտեղեկություններով՝ պետական գերատեսչություններում սպասվող օպտիմալացման պատճառով խուճապ է սկսվել, օրինակ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ 2 հազար հոգանոց աշխատակազմից կրճատվելու է 20-25 տոկոսը:

Օպտիմալացումների «թրի տակով» անցնելու է նաև փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, կրճատվում են բազմաթիվ մարզային կառույցներ, մի շարք վարչություններ են կրճատվում կամ միաձուլվում: Վարչապետը հարցը խիստ է դրել և նախարարներին ասել, որ իրեն թափուր հաստիքների ցանկը չբերեն: Այնպես որ, միջին չինովնիկները հուսահատ են, չգիտեն, թե ինչով են զբաղվելու:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին