Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ ծերերի համար նոր գործ են գտել. ինչով են նրանք զբաղվելու. «Հրապարակ»

01 Դեկտեմբեր, 2016 10:25
ՀՀԿ ծերերի համար նոր գործ են գտել. ինչով են նրանք զբաղվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ համագումարի կանոնադրական փոփոխություններում ներառված Ավագների խորհրդի ստեղծումը շատերի աչքից վրիպեց, ինչն իրականում բավականին «հետաքրքիր» կառույց է դառնալու: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները` այն ստեղծված է ծերակույտի այն անդամների համար, որոնք ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ չեն ունենա, սակայն իրենց ավելորդ չեն զգա ու «աքսակալական-ժրեցային» լիազորություններով օժտված կլինեն։ Ի դեպ, նրանց մեջ քիչ չեն ՀՀԿ ակունքներում կանգնած ԱՄԿ-ականները: Հիշեցնենք, որ իր օրերում, երբ Անդրանիկ Մարգարյանը ցուցակում «տեղ չէր տվել» ԱՄԿ «տղերքի» մի մասին, Վազգեն Կարախանյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջեւ բավականին կոշտ խոսակցություն էր ընթացել:

Այժմ չեն ցանկանում, որ նախադեպը կրկնվի: Որոշ տեղեկություններով, Ավագների խորհրդում պատվավոր «ժրեցներ» կդառնան Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, նույն Վազգեն Կարախանյանը: Իսկ խորհրդի նախագահի պաշտոնը կզբաղեցնի, հավանաբար, Ռազմիկ Զոհրաբյանը, որին ԳՄ կազմից դուրս թողեցին: «Մկրտիչ Մինասյանը դժվար թե ընդգրկվի, նա կփորձի մտնել նախընտրական ցուցակ, վերջիվերջո, Կարեն Կարապետյանը նրա սանիկն է, եւ իզուր չէր, որ Մկրտիչը գտնում էր, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը Սինգապուր կդարձնի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին