Մեզանից շատերի համար սուրճը ուղղակի ըմպելիք չէ. այն մեր առավոտյան անբաժանելի մասն է, մի մաս, որից մենք չենք կարող հրաժարվել։
Անկախ նրանից, թե ինչով ենք մենք զբաղված, մեկ բաժակ տաք սուրճը մշտապես ողջունելի է։
Այդ իսկ պատճառով որոշել ենք պարզել, թե ինչ է կատարվում օրգանիզմում, երբ մենք սուրճ ենք ըմպում։
Որոշ մանրամասներ կապշեցնեն Ձեզ.
Կոֆեինը թափանցում է արյունատար համակարգ, ինչ արդյունքում արագանում է սրտի աշխատանքը, և բարձրանում է արյան ճնշումը։
Մենք սկսում ենք ավելի զգոն և կենտրոնացած զգալ։ Ավելի հեշտ է դառնում որոշումներ կայացնելը և խնդիրներ լուծելը։ Բացի այդ՝ կոֆեինը օգնում է նվազեցնել հոգնածությունը և թարմանալ։
Մեր օրգանիզմը սկսում է ավելի շատ ադրենալին արտադրել։ Սրա հետևանքով սրվում է նաև տեսողությունը։
Օրգանիզմում բարձրանում է սերոտոնինի մակարդակը, ինչ հետևանքով բարելավվում է շարժական նեյրոնների աշխատանքը։ Արդյունքում մեծանում է մկանների ուժը։
Սուրճը կարող է արագացնել օրգանիզմի՝ ճարպեր տրոհելու և էներգիա ստանալու տեմպը։ Երբ սա պատահում է, մարմինը սկսում է տրոհել ճարպերը, նույնիսկ եթե մենք անշարժ ենք։ Կոֆեինը նաև խթանում է ստամոքսահյութի արտադրությանը։
Սուրճի միջի կոֆեինը առաջացնում է ջրազրկում։ Բացի ջրից՝ օրգանիզմը լքում են նաև մի շարք կարևոր վիտամիններ։ Սա կարող է հանգեցնել կալցիումային նյութափոխանակության աննշան խանգարման։