Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում լուսանկարել են թափանցիկ թռչող անօդաչու սարքը

11 Հոկտեմբեր, 2015 16:20
Հնդկաստանում լուսանկարել են թափանցիկ թռչող անօդաչու սարքը

Հնդկաստանի Մանիպուր նահանգի Իմփհալա քաղաքի համալսարանի ուսանողները երկնքում նկատել են հսկայական չափսերի սկավառականման չճանաչված թռչող օբյեկտ, հաղորդում է International Business Times-ը:

Հայտնի է, որ երիտասրադները կիսաթափանցիկ ՉԹՕ-ն նկատել են օրվա երկրորդ կեսին: Ականատեսներից մեկը հեռախոսով մի քանի լուսանկար է արել: Ուսանողները պատմում են, որ օբյեկտը կախվել էր երկրի վրա և անշարժ էր:

Որոշ ժամանակ դրան նայելուց հետո ուսանողները լքել են «դեպքի վայրը», իսկ ավելի ուշ ՉԹՕ-ն անհետացել է:

Փորձագետները, սակայն, պնդում են, որ մարդիկ հաճախ լինզայաձև ամպերը թռչող ափսեի տեղ են ընդունում, սակայն տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին