Կարևոր իրադարձություններ

Հարավային Կորեան մտադիր է կործանել անօդաչու թռչող սարքերը

27 Նոյեմբեր, 2016 14:33
Հարավային Կորեան մտադիր է կործանել անօդաչու թռչող սարքերը

Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի գիտնականները մշակում են հատուկ տեխնոլոգիա, որի օգնությամբ Սեուլը կկարողանա էլեկտրամագնիսական ազդակի (ԷՄԱ) օգնությամբ կործանել ԿԺԴՀ-ի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։

Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի պաշտպանության զարգացման գործակալությունը (ADD) մշակում է ԷՄԱ-ի ռազմական գեներատորի օգտագործման եղանակներ՝ փոքր ԱԹՍ-ների դեմ պայքարի համար։

Գործելու պահին ԷՄԱ-ն գեներացնում է միջուկային լիցքը, որն էլ կարող է շարքից հանել էլեկտրոնային սարքերը, այդ թվում նաև ԱԹՍ-ը։

ADD-ը պաշտպանական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ միասին նաև ծրագրել է ստեղծել GPS-ի ազդանշանը ճնշող հատուկ սարքեր, ինչպես նաև կառավարվող ոչ մեծ հրթիռներ՝ ԱԹՍ-երը չեզոքացնելու համար։

aen20161127002100315_01_i-1

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին