Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Բենինը երկկողմ այցելություններ կիրականացնեն

11 Հոկտեմբեր, 2015 15:22
Հայաստանն ու Բենինը երկկողմ այցելություններ կիրականացնեն

Բենինում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր մասնակցում են երկրի զարգացմանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Բենինի արտաքին գործերի և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Սալիու Ակադիրին, որը ՀՀ է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Շնորհակալություն հայտնելով համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և Հայաստան այցելելու հրավերի համար՝ Սալիու Ակադիրին հայտնել է, որ իր երկրում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր մասնակցում են Բենինի զարգացմանը։

Նախարարները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում պայմանավորվեցին երկկողմ այցելություններ իրականացնել, մշակել և ստորագրման պատրաստել համապատասխան միջկառավարական փաստաթղթեր։

 

Լրահոս

Դիտել ավելին