Կարևոր իրադարձություններ

Ինչպես բարձրացնել տրամադրությունն աշնանը. խորհուրդներ

11 Հոկտեմբեր, 2015 15:10
Ինչպես բարձրացնել տրամադրությունն աշնանը. խորհուրդներ

Life,panorama.am-ը գրում է.

Աշնան եղանակը՝ մռայլ երկինքն ու անձրևը, հաճախ վատ տրամադրության պատճառ են դառնում: Սակայն, կարևոր է ամեն ինչում տեսնել դրականը և վայելել գունագեղ աշունը: Ահա մի քանի խորհուրդներ վատ տրամադրության դեմ պայքարելու համար:

Լավ երաժշտություն լսեք: Հեռախոսի մեջ բեռնեք Ձեր սիրելի ուրախ երգերը և վայելեք դրանք օրվա ցանկացած պահին: Իսկ երեկոյան ընկերների հետ համերգ կամ պարզապես լավ երաժշտությամբ սրճարան գնացեք։

Մարզվեք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները դրական ազդեցություն են ունենում տրամադրության վրա տարվա ցանկացած եղանակին: Լողավազան կամ մարզասրահ հաճախեք:

Շրջեք խանութներով: Շոփինգը միշտ կբարձրացնի տրամադրությունը, իսկ աշնանային նոր հագուստը լրացուցիչ խթան կլինի հանգստյան օրերին զբոսանքի գնալու և աշնան գեղեցիկ գույները վայելելու համար:

Ֆիլմ դիտեք: Եթե որոշել եք անձրևային երեկոն տանն անցկացնել, ընտրեք ուրախ ու բարի ֆիլմ և վայելեք այն ընկերների կամ սիրելիի հետ միասին:

Կերեք Ձեր սիրելի ուտեստները: Համեղ թխվածք կամ ուտեստ պատրաստեք, դրանով դուք կուրախացնեք Ձեր սիրելիներին և ավելի հաճելի կդարձնեք Ձեր հանգիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին