Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն գումարով հեռացավ Գևորգ Կոստանյանը

06 Օգոստոս, 2016 12:55
Որքա՞ն գումարով հեռացավ Գևորգ Կոստանյանը

ՀՀ նախկին դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Գևորգ Կոստանյանի հրաժարականին նշել էր. «Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից Shabat.am-ը տեղեկանում է, որ պաշտոնաթող Գևորգ Կոստանյանի դրամական միջոցները կազմել են 85.000.000 դրամ, աշխատանքի վարձատրությունը  և/ կամ դրան  հավասարեցված այլ վճարումները կազմել է՝ 13. 865. 791 դրամ:

Կոստանյանի կինը՝ Լիլիթ Կոստանյանը հայտարարագրել է 3.000.000 ՀՀ դրամ և 200.000 ԱՄՆ դոլար: Տարեկան եկամուտը կազմել է՝ 1.620.000 դրամ:

 

Մարիամ Մելքումյան 

 

Լրահոս

Դիտել ավելին