Կարևոր իրադարձություններ

Օգոստոսին կմեկնարկեն Իրանի խոշորագույն արևային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները

26 Հուլիս, 2016 19:05
Օգոստոսին կմեկնարկեն Իրանի խոշորագույն արևային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պայմանագիր է ստորագրել Շվեյցարիան ու Իտալիան ներկայացնող ներդրողների հետ, որոնք պետք է կառուցեն Իրանի խոշորագույն արևային էլեկտրակայանը:

Վերջինիս հզորությունը կազմելու է 30 մեգավատտ, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 40 միլիոն դոլար: Էլեկտրակայանը կառուցվելու է Իրանի Հյուսիսային Խորասան նահանգում:

Էլեկտրակայանի կառուցումը մեկնարկելու է չորս շաբաթ անց, նրա տարածքը կազմելու է 60 հեկտար:

 

Լրահոս

Դիտել ավելին