Կարևոր իրադարձություններ

Բերանի միջից կրակած է եղել, թևերին կապտուկներ կան. պատմում է մահացած զինվորի պապիկը

18 Հունիս, 2016 16:52
Բերանի միջից կրակած է եղել, թևերին կապտուկներ կան. պատմում է մահացած զինվորի պապիկը

Քիչ առաջ ավարտվել է հունիսի 17-ին, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանի դիահերձումը: Հրանտ Գրիգորյանի պապիկը՝ Նորիկ Ավագյանը, Shabat.am-ին մանրամասներ է հայտնել:

Զինծառայողի պապիկը նշեց, որ Հրանտ Գրիգորյանը խնդիրներ չի ունեցել ծառայիկցների հետ. «Դպորցում խելոք սովորել է, ուսումնարանաը հարվածային ավարտել է ատամնաբուժական, գնացել է բանակ, բանակում մի տարի խելոք ծառայել է, առաջին գծում առաջին օրվանից եղել է մինչև վերջ, այդ օրը իջացրել են պոստերից չաստ, հաջորդ օրը տարել են ուչեբկա, ուչեբնի ցենտրի ճանապարհին վատացել է ինքը, ասել է՝ լավ չեմ զգում կամանդիրին, ժիլետ է եղել վրևան, բրոննի ժիլետը հանել է, կամանդիրը թողել է անօգնական իրեն, գնացել են իրենք: Հետո  անցնել է ժամանակ, հետևից հաջորդ վաշտն է գնացել ուչեբկայի տեղը, տեսել են սպանված զինվոր: Երկու թևերի վրա կապտուկներ են շատ մեծ, ոտքերի վրա հետքեր կան, բերանի միջից էլ կրակած է»:

Զինծառայողի պապիկը նշեց, որ բոլորովին չեն հավատում ինքնասպանության վարկածին: «Ինքը նախ շատ առույգ տղա էր,ապրիլի մեջ բերել են հոսպիտալ Երևանում՝ թոքերի բրոնխիայից, բժիշկները պահել են, ասել են  պետք է նորից բուժվի, ասել է՝ չէ, իմ ընկերները կծիծաղան իմ վրա, որ ես կնիկ եմ, եկել եմ, փախել եմ, մտել եմ հոսիւպտասլ: Վեր է կացել, զոռով գնացել է չաստ նորից ինքը, նույնիսկ բուժում լրիվ չի տարել: Պինդ տղա էր, տենց բան չէր կարա աներ: Հետո հաջորդ շաբաթվա երեքշաբթի-չորեքշաբթի օրը իրեն պիտի տանեին ֆերշերական կուրսեր սովորեր, որ ֆերշեր դառնար, բա մի տարի առաջին գծում կռվող տղան կարո՞ղ է ինքնասպան լինել, երբ գիտի որ երեք օր հետ պիտի գնա ֆերշերական սովորի ու դառնա չաստի ֆերշեր: Ո՞նց կարող է ինքնասպան լինել, դա բացառված բան է: Ինքը նատուրայով այդ անձնավորությունը չի, խելոք, համեստ…»,-պատմեց զինծառայողի պապիկը, նշելով, որ նրա կամանդիրի անուն-ազգանունը չգիտի:

Նրա խոսքով, թոռը  խնդիրներ չի ունեցել, ամեն օր կամ երկու-երեք օրը մեկ զանգահարել է տուն, խոսել ընտանիքի անդամների հետ. «Այդ նույն օրը, երբ գնացել են ուչեբկայի,ժամը 9:15-ին քրոջ հետ խոսել է, ասել է՝ մենք հիմա շարժվում ենք, գնում ենք ուչեբկայի, ուչեբկայից հետ կգանք, կգնամ երեքշաբթի, կլինեմ ֆերշերական արդեն»:

Նորիկ Ավագյանը նշեց, որ իր եղբայրը, ով բժիշկ է,  ներկա է եղել դիահրեձմանը. «Բերանի մեջ կրակած է, բայց լուլեն մինչև վերջ բերանն է մցված եղել իր, պռոշի կողմից պատռված է, ըստ երևութին զոռով են բռնել: Թևի կապտուկները… մենք եզրակացնում ենք, որ բռնել են, մեկը բերանը մցրել է»:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին