Կարևոր իրադարձություններ

Երեւանում հոկտեմբերի 16-18-ը տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը

13 Հոկտեմբեր, 2015 17:13
Երեւանում հոկտեմբերի 16-18-ը տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը

Երեւանում հոկտեմբերի 16-18-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը։ Այս մասին հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչներից Կարինե Հարոյանը։

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ փառատոնը հնարավորություն կտա ներկայացնել հայկական խոհանոցը, մշակույթը եւ ուղղված է զբոսաշրջային հնարավորությունների դիվերսիֆիկացիային, զբոսաշրջության զարգացմանը եւ համայնքների զբոսաշրջության ներուժը բացահայտելուն։ «Մեր ակնկալիքները լավատեսական են։ Հայաստանը աստիճանաբար ճանաչելի է դառնում համաշխարհային շուկայում։

Փառատոնները համայնքների զբոսաշրջության ներուժը բացահայտելու մեր ծրագրերի ակտիվացման տեսակետից շատ հզոր գործիք են»,- ընդգծեց Ապրեսյանը։

Հայաստանում փորձի փոխանակման առաջին փառատոնի տնօրեն Քրիստինա Արությունովան իր հերթին նշեց, որ փառատոնի շրջանակներում արհեստի, մշակույթի, խոհանոցի, առողջ ապրելակերպի եւ նոու-հաուի ոլորտներում վարպետության դասեր կանցկացվեն։

 

Լրահոս

Դիտել ավելին