Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 չվերթ են հետաձգել

30 Օգոստոս, 2016 23:23
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 չվերթ են հետաձգել

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի քան 70 ավիաչվերթ են հետաձգել: Այս մասին հայտնում է Ren.tv-ն: Մասնավորապես, Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է 56 չվերթ, Վնուկովո օդանավակայնում՝ մոտ 20: Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր խոշոր փաչի կարկուտ էր տեղացել: Համացանցի բազմաթիվ օգտատերեր այս պահին տարբեր սոցիալական կայքերում տեղադրում են տեղումների մասին տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ապշեցնում են Մերձմոսկվայում և Մոսկվայում տեղացած կարկուտի ռեկորդային չափսերով: Նոր Մոսկվայում կարկուտի չափսերը ռեկորդային են եղել՝ հավի ձվի չափ: Էլեկտրոստալում և Զվենիգորոդում՝ բալի: Խոշոր կարկուտ է տեղացել նաև Կալուգայի մարզում: 

 

Լրահոս

Դիտել ավելին