Կարևոր իրադարձություններ

Պենտագոնը հայտարարել է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի սադրանքների աճի մասին

30 Օգոստոս, 2016 23:12
Պենտագոնը հայտարարել է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի սադրանքների աճի մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը վերջին օրերին մեծացրել են Պարսից ծոցում ամերիկյան նավերի հանդեպ սադրիչ գործողությունների քանակը։

Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը.
«Վերջին օրերին մենք տեսնում են էլ ավելի շատ սադրիչ գործողություններ Իրանի ռազմածովային ուժերի ու Իսլամական հեղափոխության պահակազորի նավերի կողմից։
Այդ պահվածքը շատ է մտահոգում մեզ, և մենք հուսով ենք, որ իրանական ռազմածովային ուժերը իրենց կպահեն ավելի պրոֆեսիոնալի նման»։

Սրանից առաջ հաղորդվել էր, որ այս տարի Պարսից ծոցում Իրանի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի միջև գրանցվել է ավելի քան 30 միջադեպ։

 

Լրահոս

Դիտել ավելին