Կարևոր իրադարձություններ

Կիմ Չեն Ընի հրամանով բարձրաստիճան պաշտոնյաների են գնդակահարել

30 Օգոստոս, 2016 22:51
Կիմ Չեն Ընի հրամանով բարձրաստիճան պաշտոնյաների են գնդակահարել

Հարավկորեական ԶԼՄ-ները հաղորդում են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի շրջապատում իրականացվող մահապատիժների մասին. հայտնում է Gazeta.ru-ն:

Ինչպես փոխանցում է Korea JoongAng Daily-ն` Հս. Կորեայում ԿԻմ Չեն Ընի անձնական հրամանով խոշոր տրամաչափի զենիթային զենքի միջոցով մահապատժի են ենթարկել երկու բարձրաստիճան պաշտոնյաների:

Ինչպես նշվում է, նրանցից մեկին մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ընթացքում գլուխը կախելու համար: Եթե այդ տվյալները ճիշտ են, նշանակում է ԿԺԴՀ-ն ընդլայնում է քաղաքական զտումները:

Պարբերականի տվյալներով` մահապատժի են ենթարկվել գյուղտնտեսության նախկին նախարար Խվան Մինը և կրթության նախարարությունում բարձր պաշտոն զբաղեցրած Ռի Յոն Չինը: Աղբյուրի տվյալներով` նախկին նախարարին գլխատել են «քաղաքական նախաձեռնությունների համար, որոնք անմիջական մարտահրավեր էին Կիմ Չեն Ընի ղեկավարությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին